Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Աստղիկ Խաչատրյան 16.10.2025 - 19:51
16.10.2025 - 19:51 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ խոսակցությունը երկար է լինելու:
«Ես հիմա խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, այն երկար կտևի, և ես, ինչպես և նախագահ Պուտինը, դրա բովանդակության մասին կխոսեմ դրա ավարտից հետո»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 17-ին, նախատեսված են Թրամփի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ