Կապահովվի ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորման միջոցառումների շարունակականությունը

Աննա Կոստանյան 16.10.2025 - 17:57
16.10.2025 - 17:57 դիտում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորման միջոցառմանը գումար հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Արդյունքում մասնակիորեն կապահովվի Տնտեսության արդիականացման միջոցառմանը պետական աջակցություն և ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորման միջոցառումների շարունակականությունը, ինչպես նաև «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցություն» միջոցառման շրջանակներում ֆինանսական միջոցներ կնախատեսվեն «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ը վճարում իրականացնելու նպատակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ