10 անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով. ՔԿ

Աննա Կոստանյան 15.10.2025 - 13:06
15.10.2025 - 13:06 դիտում

Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, 10 անձ ձերբակալվել է:

1Lurer.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով 10 ձերբակալված կա:

«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ»,- ասացին Քննչական կոմիտեից։

Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ