Վետերանները Սևանա լճի ափամերձ տարածքում մաքրման աշխատանքներ են կատարել

Աննա Կոստանյան 7.10.2025 - 14:07
7.10.2025 - 14:07 դիտում

Կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը՝ Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի և Սևան քաղաքի ոստիկանության վետերանների խորհուրդների անդամները հոկտեմբերի 4-ին Սևանա լճի ափամերձ հատվածում՝ Ճամբարակ վարչական տարածքում, մաքրման աշխատանքներ են կատարել:

Վետերանների նախաձեռնությանը մասնակցել են նաև Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Վետերանների խորհուրդը 55-ամյակի շրջանակում մի շարք միջոցառումներ է կազմակերպել:

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու, որոնք նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու խորհուրդ ունեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ