Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարական է տվել կառավարության կազմի հրապարակումից մի քանի ժամ անց

Աննա Կոստանյան 6.10.2025 - 13:42
6.10.2025 - 13:42 դիտում

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարական է տվել կառավարության կազմի հրապարակումից մի քանի ժամ անց, գրում է France 24-ը։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը  ընդունել է Լըկորնյուի հրաժարականը, ինչն ավելի է խորացնում եվրոպական երկրի քաղաքական փակուղին։ Մակրոնը Լըկորնյուին վարչապետի պաշտոնում նշանակել էր անցյալ ամիս, սակայն կիրակի ուշ երեկոյան նրա կողմից հրապարակված կաբինետի կազմը, որը մեծ մասամբ անփոփոխ էր, խիստ քննադատության է արժանացել քաղաքական սպեկտրի կողմից։ Հիշեցնենք, որ նախօրեին ներկայացվել էր կառավարության նոր կազմը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի նշանակումից գրեթե մեկ ամիս անց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ