18-ամյա տղային դանակահարած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Աննա Կոստանյան 6.10.2025 - 13:00
6.10.2025 - 13:00 դիտում

Տաշիր քաղաքին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության։ 18-ամյա երտասարդ է մահացել․ հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 15։39-ին կտրած-ծակած վերքերով մահացած վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սարչապետ գյուղի բնակիչ 18-ամյա Տիգրան Դ․-ն։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողներն ու Լոռու պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում Մեծավան բնակավայրի բնակիչ 17-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Տիգրան Դ․-ի կրծքավանդակին և դիմել փախուստի։ Սեպտեմբերի 5-ի առավոտյան Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ