Շատ մոտ ենք Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Թրամփ

4.10.2025 - 13:34 դիտում

ԱՄՆ նախագահն արձագանքել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված իր առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի պատասխանին: Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Հորդանանին և այլ երկրների, որոնք օգնել են իրեն այդ հարցում:

«Այսօր մեծ օր է: Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ շատ մոտ են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արձագանքել էր Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահի  ծրագրին: Խմբավորումը համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ