«Մասնավորապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի, ընկերության և կրթական հիմնադրամի միջև 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ մարզի բնակչությանը համակարգչային շերտագրման միջոցով մատուցվել են ախտորոշիչ բժշկական ծառայություններ:
Ըստ պայմանագրի՝ օրական 9-ից ավելի համակարգչային շերտագրման հետազոտությունից գոյացած հասույթի մնացած 50%-ը պետք է հատկացվեր հիմնադրամին, 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին՝ մարզի առողջապահական համակարգի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հազար 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
