Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան – Կրասնոդար – Երևան երթուղով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունից հայտնում են, որ չվերթները ՀՀ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ Կրասնոդարի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ:
