Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը

Աննա Կոստանյան 23.09.2025 - 17:35
23.09.2025 - 17:35 դիտում

Լեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Սպուտնիկ Բելառուսը:

«Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մենք որոշել ենք վերաբացել սահմանային, երկաթուղային և ճանապարհային անցումները, որոնք փակվել էին «Արևմուտք 2025» զորավարժությունների պատճառով»,-ասել է նա կառավարության նիստից առաջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ