Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Աստղիկ Խաչատրյան 19.09.2025 - 21:06
19.09.2025 - 21:06 դիտում

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Իմ խոսքում ներկայացրել եմ հիմնադրամի ստեղծման գաղափարի ձևավորման նախապատմությունը։ Նշել եմ, որ հիմնադրամի առաքելությունը մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակության ստեղծումն ու տարածումն է՝ նպաստելով արժեքային և հանրային շահերին ծառայող մեդիամիջավայրի ձևավորմանը։
Հաշվի առնելով հիմնադրամի ձևավորման ընթացիկ փուլը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, միաձայն որոշմամբ ընտրվել եմ խորհրդի նախագահ:
Ամփոփելով նիստը՝ հաստատել ենք հիմնադրամի առաջիկա քայլերն ու գործողությունների ճանապարհային քարտեզը»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ