Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է առափնյա շրջաններին

Աստղիկ Խաչատրյան 19.09.2025 - 19:46
19.09.2025 - 19:46 դիտում

Թուրքիայի Անթալիա նահանգում ափին մոտեցող անտառային հրդեհի պատճառով արդեն տարհանվել են 150 տան բնակիչներ, հայտնել են տեղական իշխանությունները։ Հրդեհը բռնկվել է Ալանիա հանգստավայրի մերձակայքի Ալիեֆենդի շրջանում ուրբաթ երեկոյան, և այդ տարածքում գտնվող 100 տան բնակիչ տարհանվել է։ Ալանիայի քաղաքապետը հայտնել է, որ տուժածներ չկան։

ՌԻԱ Նովոստին էլ հաղորդել է, որ անտառային հրդեհն առայժմ գտնվում է ափից մի քանի կիլոմետր հեռու և չի խանգարում զբոսաշրջիկների հանգստին։ Նրանց տարհանում չի նախատեսվում:

Անտառտնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ անտառային հրդեհներ են բռնկվել նաև Մուղլա և Այդին նահանգներում։ Հրդեհների մարմանը մասնակցում են ընդհանուր առմամբ 14 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ և ավելի քան 800 մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ