Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Աննա Կոստանյան 16.09.2025 - 18:13
16.09.2025 - 18:13 դիտում

ՀՀ նախագահի հրամանագրով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-110-Ա որոշումը.
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ