Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Աննա Կոստանյան 15.09.2025 - 11:46
15.09.2025 - 11:46 դիտում

Ամերիկյան հայտնի Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունում ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Այս պահին Starlink-ի աշխատանքում խափանում կա։ Մեր թիմը հետաքննում է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Downdetector-ի տվյալներով՝ միայն Միացյալ Նահանգներում արբանյակային ինտերնետի խափանումից տուժել է ավելի քան 43 հազար օգտատեր։

Starlink-ը, որը ղեկավարվում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից, ինտերնետային ծառայություն է մատուցում Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ