Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը։ Միջին աշխատավարձը, մայրաքաղաքի և որոշ մարզերի հետ համեմատած, այստեղ զգալիորեն ցածր է: Շատ ընտանիքներ ստիպված են ապրել նվազագույնի սահմանում՝ հաճախ մտածելով արտագնա աշխատանքի կամ արտագաղթի մասին։ Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանի խոսքով, վիճակագրական տվյալները վկայում են, որ այսօր ՀՀ-ում ամենապահանջված ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հանքարդյունաբերությունը։ ՏՏ ոլորտը կենտրոնացած է հիմնականում Երևանում, իսկ հանքարդյունաբերականը՝ Սյունիքում, ինչի հետևանքով հենց այդ շրջաններում աշխատավարձերը համեմատաբար բարձր են։
Ցածր աշխատավարձը շարունակում է մնալ օրակարգում
նախորդ գրառումը
