ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեհաստանի շուրջ իրավիճակը

13.09.2025 - 13:39 դիտում

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեհաստանի շուրջ իրավիճակը: ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դորոթի Շին կտրուկ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, վստահեցրել, որ Վաշինգտոնը կպաշտպանի իր դաշնակիցներին և ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը կրկնել է Դաշնության ՊՆ վերջին հայտարարությունը. ռուսական ուժերը Լեհաստանում որևէ թիրախ խոցելու նպատակ չեն ունեցել: Վասիլի Նեբենզյան մեղադրել է Արևմուտքին՝ տեղի ունեցածը չափազանցեցնելու և Ուկրաինայում կարգավորումը խաթարելու փորձերի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ