1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար

8.09.2025 - 11:59 դիտում

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել են, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ