Պորտուգալիան սուգ է հայտարարել ճոպանուղու վթարի 16 զոհի համար.BBC

Աննա Կոստանյան 5.09.2025 - 13:52
5.09.2025 - 13:52 դիտում

Լիսաբոնի կենտրոնում զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Գլորիա» ճոպանուղու ռելսերից վագոնի դուրս գալու հետևանքով 16 մարդ Է զոհվել, ավելի քան 20-ը՝ տուժել: Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվածների թվում են Կանադայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Իսպանիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի քաղաքացիներ՝ հայտնում է BBC-ն:

Վիրավորների թվում կա երեք տարեկան երեխա և 24-65 տարեկան 19 մարդ՝ 12 կին և 7 տղամարդ։ Դեռևս անհայտ է, թե քանի մարդ է եղել վագոնում վթարի պահին։ Այն կարող է տեղավորել մինչև 43 մարդ։

Սկսվել է վթարի նախաքննությունը: Իշխանությունները չեն հրապարակել տեղի ունեցածի նույնիսկ նախնական տարբերակները՝ նշելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անել վթարի պատճառների մասին։ Հայտնի է միայն, որ վագոնը դուրս է եկել գծերից շրջադարձի ժամանակ և մեծ ուժով բախվել է շենքին ու ավերվել: Լիսաբոնում բոլոր ֆունիկուլյորների գործունեությունը ներկայումս դադարեցված է ստուգումների նպատակով։

Սեպտեմբերի 4-ն ամբողջ Պորտուգալիայում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ զոհերի։ Լիսաբոնում այն կտևի երեք օր: Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան և վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ