ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել այլ պետությունների դեմ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը

30.08.2025 - 15:06 դիտում

Ամերիկյան դատարանը անօրինական է ճանաչել մաքսատուրքերի մեծ մասը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է այլ պետությունների դեմ: Որոշումը կայացրել են Կոլումբիայի դաշնային շրջանի ԱՄՆ վերաքննիչ դատարանի դատավորները՝ 7 կողմ, 4 դեմ ձայնով:

Դատարանը մաքսատուրքերի գործողությունն ուժի մեջ է թողել մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տա բողոքարկելու որոշումը:

Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում մեկնաբանել է դատարանի որոշումը, նշել՝ մաքսատուրքերի վերացումը լիակատար աղետ կդառնա երկրի համար, կթուլացնի ԱՄՆ-ին ֆինանսապես:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ