Լվովում սպանվել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին

30.08.2025 - 14:24 դիտում

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լվովում սպանվել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին:

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի Սիխով շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 1971 թվականին ծնված հայտնի հասարակական և քաղաքական գործիչ, առանց նշելու նրա անունը։ Ավելի ուշ Պարուբիի մահը հաստատել է Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

Սկսվել է հետաքննություն, որին մասնակցել են Ազգային ոստիկանության գլխավոր քննչական վարչության, Լվովի մարզային ոստիկանության, Ուկրաինայի անվտանգության ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Նախնական տվյալներով, կրակոցների հեղինակը սննդի առաքման ընկերության աշխատակիցն է եղել, ով որոնվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ