Վարչական դատարանի դատավորների գործով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է

Աննա Կոստանյան 29.08.2025 - 18:32
29.08.2025 - 18:32 դիտում

Վարչական դատարանի դատավորների գործով այսօր ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է, տեղեկությունը հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Մինչ այս տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափի կաշառքի վերաբերյալ գործով իրավապահները խուզարկություն են իրականացնում Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։ Մեզ հայտնի էր դարձել, որ գործի շրջանակում ձերբակալված փաստաբան կա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ