Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրմանը. այն ուղղված է ՀՀ ջրի և ոռոգման ծառայությունների բարելավմանը

Աստղիկ Խաչատրյան 28.08.2025 - 20:31
28.08.2025 - 20:31 դիտում

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ծրագրի նպատակը Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Արդյունքում ակնկալվում է՝ կլիմայի դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը։

Ծրագիրը բաղադրիչներից են՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ