Ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու այլ աշխատակիցներ

Աննա Կոստանյան 22.08.2025 - 17:16
22.08.2025 - 17:16 դիտում

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձերբակալվել են Արմավիրի մարզի Արմավիրի Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու աշխատակիցները։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Նորավանի դպրոցի հետ կապված ձերբակալությունների լուրը՝ մանրամասնելով, որ դպրոցի տնօրենը ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ