Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով

Աննա Կոստանյան 21.08.2025 - 17:59
21.08.2025 - 17:59 դիտում

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց: Այդ մասին որոշումը հրապարակեց դատավոր Կարեն Ֆարխոյանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստին:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը 3 ամսով երկարաձգել էր նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը։

Ավելի վաղ գլխավոր դատախազը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պլանավորել էին կատարել ահաբեկչություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ