Մայիսյանում գողության պահին լինգը կոտրվել է պատուհանը բացելիս, ծրագրվածը՝ ձախողվել. երիտասարդին ձերբակալել են

Աստղիկ Խաչատրյան 20.08.2025 - 21:28
20.08.2025 - 21:28 դիտում

Հունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել է, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել են։

«Ախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Մայիսյան գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ:

Գողության նպատակով իր հետ բերած մետաղյա լինգով նա փորձել էր կոտրել տան պատուհանի ճաղավանդակը, դռների փականները, սակայն կոտրվել է նաև լինգը:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ