Մանրէաբանական շեղումներ հանրային սննդի օբյեկտում

Աննա Կոստանյան 19.08.2025 - 13:56
19.08.2025 - 13:56 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Տանթունի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, խճ․ Ծիծեռնակաբերդի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թանձրուկ մայոնեզի հիմքով» նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ