Կաշառքով վարորդական վկայականներ տալու դեպքերով ձերբակալվել է 15 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Աննա Կոստանյան 14.08.2025 - 18:30
14.08.2025 - 18:30 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ Այդ մասին, ի պատասխան 1lurer.am-ի հարցմանը, հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ