Հայաստանում իր աշխատանքները սկսեց հեռուստատեսային վարկանիշներ չափող նոր ընկերություն

Աննա Կոստանյան 8.08.2025 - 17:24
8.08.2025 - 17:24 դիտում
Հովհաննես Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ մեդիայի ոլորտում կարևոր իրադարձություն էր:
Հայաստանում իր աշխատանքները սկսեց հեռուստատեսային վարկանիշներ չափող նոր ընկերություն: Լայն հանրության համար սա միգուցե այդքան էլ կարևոր չթվա, բայց հարցը այնքան կարևոր է, որ միավորել է դաշտում գործող բոլոր հեռուստաընկերություններին: Վերջին 6 տարիների աշխատանքի արդյունքը մենք արձանագրեցինք երեկ, մինչ այս գրեթե բոլոր հեռուստաընկերությունները վարկանիշային չափումներին չէին վստահում: Սա հնդկական կարևոր ներդրում է լինելու մեդիայի ոլորտում: Inditronics ընկերությունը կսկսի տվյալներ տրամադրել մինչև տարեվերջ»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ