Ազատի ջրամբարում երեխայի ջրահեղձ լինելու վերաբերյալ ահազանգ կա. ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

27.07.2025 - 15:21 դիտում

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնեց հետևյալը. «Ահազանգ կա. այդ հատվածում են փրկարար ծառայության, ոստիկանության աշխատակիցներ, ջրասուզակն այս պահին սուզումներ է իրականացնում»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ