Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել

26.07.2025 - 16:17 դիտում

Թուրքիայում անոմալ տաք ալիք է. երկրի արևելքի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը մոտեցել է ռեկորդային 50 աստիճան Ցելսիուսի:

Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։

Ծայրահեղ շոգի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել, կան տարհանված շրջաններ:

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ անոմալ բարձր ջերմաստիճանը կպահպանվի առնվազն մինչև օգոստոսի 2-ը։ Այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կանխատեսվում է սեզոնային միջինից 7-12 աստիճանով բարձր լինել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ