Մոսկվան ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պեսկով

24.07.2025 - 14:11 դիտում

Մոսկվան ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ  հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին։

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ