Վրաստանն արտաքսել է 25 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։
Այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն։
Վրաստանը վերջերս ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է ներգաղթի մասին օրենքները՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը և միգրանտների որոնումը։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ամեն ամիս հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։
