Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում զինված բախումների հետևանքով 940 մարդ է զոհվել

19.07.2025 - 20:28 դիտում

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։

Այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 718 զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է դարձել 262 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Դրուզական ուժերը կորցրել են 326 մարտիկ, իսկ 312 զինծառայող զոհվել է Դամասկոսից հարավային շրջաններ ուղարկված ՆԳՆ և ՊՆ հատուկ նշանակության ուժերի շարքերում՝ կայունությունը վերականգնելու համար:

Արաբական կառավարամետ ցեղային ուժերը կորցրել են 21 աշխարհազորային, իսկ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ևս 19 աշխատակից:

Հուլիսի 19-ին Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է Աս-Սուվեյդայում հրադադարի մասին՝ համաձայն միջազգային միջնորդների մասնակցությամբ մշակված կարգավորման ծրագրի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ