Մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը. Փաշինյան

16.07.2025 - 12:49 դիտում

Մեր խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀԷՑ-ին առնչվող պատմությունը նոր չի սկսվել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իր այցելությունների ժամանակ քաղաքացիներից ստացված բողոքներից:

«Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀԷՑ-ի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ խնդիր կա գտնելու արդյունավետ կառավարիչ, նաև կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկեց և ընդունեց մի շարք նախագծեր, որոնցից մեկով նախատեսվում էր պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: ՀՀ նախագահը օրեր առաջ ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ