Կանադայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

2.07.2025 - 14:21 դիտում

Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել՝ Կանադայի հյուպատոսական թիմին ցուցաբերած աջակցության համար:

«Այսօր առավոտյան խոսեցի իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ շնորհակալություն հայտնելու Հայաստանին, որն ապահովել է Կանադայի հյուպատոսական թիմի արդյունավետ աշխատանքն ու հասանելիությունն Ագարակի անցակետում: Մեր հերթին, մենք վերջերս կարողացանք օգնություն ցուցաբերել կանադացիներին տարածաշրջանում։ Մենք նաև քննարկեցինք և վերահաստատեցինք մեր հանձնառությունը տարածաշրջանում ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին»,- գրել է Անիտա Անանդը X-ի իր էջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ