ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

25.06.2025 - 16:05 դիտում

ԱՄՆ նախագահը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձել է իսրայելա-իրանական էսկալացիային, հայտնել, որ կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին:

Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները Դոնալդ Թրամփը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծման հետ։

«Ըստ էության, երկու դեպքում էլ պատերազմն ավարտվեց», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Նա կրկնել է՝ Վաշինգտոնը թույլ չի տա Իսլամական Հանրապետությանը զբաղվել ուրանի հարստացմամբ՝ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական ճանապարհով: Թրամփի կարծիքով՝ իրանական օբյեկտներին ամերիկյան հարվածները ոչ միայն դադարեցրին Իրանի և Իսրայելի միջև պատերազմը, այլև կարող են նպաստել Գազայի հատվածում կարգավորմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները ոչնչացվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ