Ռուբիոն անդրադարձել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին

25.06.2025 - 14:41 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին։

«Վարչակազմն այժմ աշխատում է Կոնգրեսի հետ՝ համոզելու, որ վերջինս Թրամփին տրամադրի անհրաժեշտ ճկունություն: Սակայն եթե պատժամիջոցներ կիրառվեն, դա կնշանակի, որ Ռուսաստանի հետ բանակցությունների պատուհանը, ամենայն հավանականությամբ, կփակվի»,- նշել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ բոլորն ԱՄՆ-ից պահանջում են զենք Ուկրաինայի համար և պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Պետքարտուղարի խոսքով՝ դրանով Վաշինգտոնը կկորցնի Մոսկվայի հետ հրադադարի մասին խոսելու հնարավորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ