Վանաձորի նախկին քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանք է կիրառվել

24.06.2025 - 15:05 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ