Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

Աստղիկ Խաչատրյան 23.06.2025 - 09:31
23.06.2025 - 09:31 դիտում

Հունիսի 23-ին՝ ժամը 00։28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Ford և GAZ-53 մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս է բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկն արձանագրել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ