ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական թիրախների վրա կատարված հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը, բայց լուրջ հարված են հասցրել դրան՝ CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ «Չեմ կարող ասել, որ այն ոչնչացվել է, բայց կարող եմ ասել, որ այն շատ ուժեղ հարված է ստացել ինչպես իսրայելական, այնպես էլ երեկ երեկոյան ամերիկյան հարձակումներից», – ասել է Հերցոգը։
ԱՄՆ «Կեսգիշերային մուրճ» գործողության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի «միջուկային հավակնությունները» ոչնչացվել են ԱՄՆ հարվածների արդյունքում։ Այդ մասինհայտնել է РБК-ն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ժողովևդին ուղղված իր ուղերձում նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները զանգվածային և ճշգրիտ էին, որոնց հիմնական թիրախներն «ամբողջությամբ և ամբողջությամբ ոչնչացվել են»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվեց վստահությամբ խոսել իրանական միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացման մասին։
NBC-ի լրագրող Քրիստեն Ուելքերը նրան հարցրել է. «Դուք 100%-ով վստա՞հ եք, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են»։
«Ես չեմ բացահայտելու որևէ գաղտնի հետախուզական տեղեկություն Իրանում տեղի ունեցածի մասին, բայց մենք շատ բան տեսանք։ Ես բավականին վստահ եմ, որ մենք զգալիորեն հետաձգել ենք միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը», – ասել է Վենսը։