Իրանը հրթիռների նոր խումբ է արձակել Իսրայելի ուղղությամբ

15.06.2025 - 23:32 դիտում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ հրթիռներն արձակվել են Իսրայելի տարածքի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ էլ Իսրայելն էր հայտարարել Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին:
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ