Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Աննա Կոստանյան 13.06.2025 - 14:11
13.06.2025 - 14:11 դիտում

ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն էր ստացվել, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ:

«Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան:

Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20:20-ին, մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, ձերբակալման պահին, 51-ամյա տղամարդը նետել է մոտի պոլիէթիլենային փաթեթը:

Նա տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական գործողություների արդյունքում տղամարդու նետած փաթեթում հայտնաբերվել է ավելի քան 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին:

Տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ