Իրանն Իսրայելին պատասխան հարված համար գործի է դրել 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 հրթիռ են արձակել, հաղորդել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Վերջինիս խոսքով՝ Իրանն Իսրայելի դեմ արձակել նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։
Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ԱԹՍ-ներն իրենց թիրախներին կհասնեն մոտավորապես 4 ժամից, միաժամանակ կարձակվեն բալիստիկ հրթիռներ։ Դրանք իրենց թիրախներին կհասնեն արձակումից յոթ րոպե անց։