Նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այն է՝ պաշտոնյայի ուղղորդմամբ տված սուտ ցուցմունքի հիման վրա դատարանի որոշմամբ քաղաքացիների բնակարաններում և օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: