Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Աստղիկ Խաչատրյան 27.05.2025 - 21:28
27.05.2025 - 21:28 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություն է արել՝ ընդգծելով՝ Մոսկվան կրակի հետ է խաղում։

«Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեին, և ես նկատի ունեմ՝ իսկապես շատ վատ։ Նա կրակի հետ է խաղում»,- սոցցանցի իր էջում հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է մեկնաբանում։

Ավելի վաղ Թրամփը Վաշինգտոն մեկնելու ճանապարհին լրագրողներին ասել էր, որ անպայման դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ