Գեղարքունիքում մայրը երեխային մահացած է հայտնաբերել

Աննա Կոստանյան 27.05.2025 - 16:38
27.05.2025 - 16:38 դիտում

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ