Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 25-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0:00-ից մինչև 07:00-ն (ՀՀ ժամանակոով՝ 01:00-08:00), հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք»,- նշել են գերատեսչությունում։
Զինվորականները ոչնչացրել են.
16 անօդաչու թռչող սարք Տուլայի շրջանում
14 – Բրյանսկի ուղղությամբ
14 – Կալուգայի վրա
13 – Մոսկվայի շրջանի երկնքում
13 – Տվերսկոյի շրջանում
10 – Բելգորոդում
10 – Կուրսկ
8 – Օրլովսկայայի վրա
7- Ղրիմի վուղղությամբ
2 – Սմոլենսկի վրա
1-ական- Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերում։
ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ վերջին օրերին ուկրաինացի զինյալներն ուժեղացրել են անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքի վրա: