Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ

24.05.2025 - 12:48 դիտում

Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ և բռնության հետքեր։

Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 24-ին՝ ժամը 10:52-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները ժամը 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ