Այսօր Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Աննա Կոստանյան 22.05.2025 - 16:05
22.05.2025 - 16:05 դիտում

«Աստված մի արասցե, եթե վաղը կրկին հարկ լինի զենք վերցնելու և թշնամու դեմ կռվելու առաջինը մարտի դաշտ են նետվելու մեր ազատամարտիկ տղաներն ու կապ չունի այսօր նրանք ինչ պայմաններում են ապրում, նրանք սերտորեն կապված են այս երկրին իրենք են այս երկիրը պահողներն»։

❗Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես։ Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս։

Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ