Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է

Աստղիկ Խաչատրյան 19.05.2025 - 14:26
19.05.2025 - 14:26 դիտում

Մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված արարքը կատարել է  մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։

Իշխան Ա․-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով  տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ